Հայերեն

Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ

Քաղաքականություն

«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից 400-500 տարի հետ են թուրքերը հայտնվել այս տարածաշրջանում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է հակադարձել Նիկոլ Փաշինյանին  «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը՝ նկատելով, որ այդ բնակավայրեի հայաբնակ եւ հայապատկան լինելու ապացույցը հենց դա է:

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները նախօրեին եղել են Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերում, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, երբեւէ Հայաստանի տարածքում չեն եղել ու դրանք պետք է հանձնել Ադրբեջանին: Նշյալ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելով, ըստ Պետրոսյանի, մենք ադրբեջանական նշանառության տակ ենք դնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը Վրաստանին կապող երեք միջպետական ճանապարհ կա, որոնցից մեկն անցնում է այդ տարածքներով: Արդյունքում, այդ ճանապարհը միջպետականից վերածվելու է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միջհամայնքային ճանապարհի:

 Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կտեղակայվեն Ոսկեպար-Բաղանիս հատվածում. «Ադրբեջանցիները բազմաթիվ փորձեր են արել այդ հատվածում առաջ գալ, չի ստացվել: Այդ բնակավայրերով չնայենք միայն, պետական մասշտաբով նայենք. այդ դեպքում մենք ավելի մեծ կորուստներ կունենանք: Օրինակ, ասում էր՝ Շուշին պիտի հանձնեինք՝ պատերազմն ավարտվեր կամ Քարվաճառը հանձնեց՝ ունեցանք Արցախի ամբողջական կորուստը: Այդ տարածաշրջանը միայն այդ գյուղերով չի սահմանափակվում, մանավանդ, հակառակորդն էլ չի թաքցնում, որ ինքն ավելի է առաջ գալու, սա միայն սկիզբն է, հետեւաբար, հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն, քան մենք պատկերացնում ենք: Մեր երկրի ղեկավարն անընդհատ հայտարարում է՝ տանք- տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, տալիս ես 33 բնակավայրերի դիմա՞ց, եկեք մտածենք՝ մենք կշահե՞նք, թե՝ կտուժենք: Բայց ասել՝ տանք, այն պարագայում, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում հայտարարվում է «Էրիվան», «Արեւմտյան Ադրբեջան», «մենք չենք կանգնելու» եւ այլն, արդյունքը շատ ավելի վատն է լինելու»:

Իսկ ամեն ինչ հանձնելու՝ Փաշինյանի մոլուցքն Արամ Պետրոսյանն այսպես է բացատրում. «Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին: Դեռ լրագրող ժամանակ էր իր մամուլով ասում՝ Արցախը բեռ է, պետք է տանք թուրքերին, մենք էլ գնանք համերաշխության»: «Մեկը՝ մի քիչ զուսպ, մյուսը՝ մի քիչ արտահայտիչ, բոլորն էլ իրենց կարծիքը հայտնում են. որեւիցե զիջման մասին, իհարկե, խոսք լինել չի կարող»,- բնակչության տրամադրություններն է փոխանցել Արամ Պետրոսյանը:

«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվել
Ամենադիտված