Ֆրանսիան պատրաստվում է մոտ 2 հազար մարդ ուղարկել Ուկրաինա․ Նարիշկին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմը տեղեկություններ ունի, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է ռազմական կոնտինգենտը՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն՝ արդեն պատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար: Սկզբնական փուլում այն կկազմի մոտ 2 հազար մարդ»,- նշել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ ֆրանսիացի զինվորականները մտավախություն ունեն, որ նման նշանակալի ստորաբաժանումը չի հաջողվի հանգիստ տեղափոխել Ուկրաինա և տեղակայել այնտեղ։ «Այսպիսով, այն կդառնա առաջնահերթ լեգիտիմ թիրախ Ռուսաստանի զինված ուժերի հարձակումների համար, ինչը նշանակում է, որ այն կարժանանա բոլոր այն ֆրանսիացիների ճակատագրին, ովքեր երբևէ սրով եկել են Ռուսական աշխարհի տարածք», - եզրափակել է Նարիշկինը: