Ռուսական ինքնաթիռում ուղևորն իրեն վատ է զգացել և մահացել է
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական Ural Airlines ավիաընկերության ուղեւորն ինքնաթիռում իրեն վատ է զգացել եւ մահացել է։ Այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը, փոխանցում է Lenta.ru-ն։
Երկուշաբթի՝ մարտի 18-ի երեկոյան, Մոսկվայից Կուլյաբ (Տաջիկստան) չվերթում անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվող 92 ուղեւորներից մեկը վատացել է թռիչքի ժամանակ։
Անձնակազմի անդամները տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն նա վատացել է։ Բորտուղեկցորդուհիները միջադեպի մասին հայտնել են օդանավի հրամանատարին, որը որոշել է շարժվել դեպի չնախատեսված Կուրումոչ օդանավակայան (Սամարա): Ինքնաթիռի վայրէջքից հետո վերակենդանացման խումբը վերցրել է ուղեւորին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Երկու ժամ անց ինքնաթիռը թռել է Տաջիկստան։