Հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհի ավտովթարից տուժած 4 անձանցից 3-ը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացել են այսօր՝ մարտի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս տուժածներից երեքը․ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Հիշեցնենք, որ այսօր մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Lexus»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «LADA Priora»-ին, այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live