Քահանան զգուշացե՞լ էր, թե՞ վախեցել
ՀասարակությունՀՐԱՊԱՐԱԿ / «Հոգեւորականն էլ մարդ է՝ կարող է սխալվել, զգուշանալ, վախենալ՝ ի վերջո»: Հաց տանողի հոգեհանգստի կարգը չկատարած Տեր Հովնանի պահվածքի մասին նման կարծիքներ այս օրերին շատ հնչեցին: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ դա ոչ թե մեկ հոգեւորականով պայմանավորված խնդիր է, այլեւ հոգեւոր ճգնաժամի դրսեւորում, որովհետեւ, ըստ նրա, Հայ եկեղեցին ու հոգեւորականությունը կուսակցականացվել են:
«Մեր երկրում եկեղեցին ոչ միայն անջատ չէ պետությունից, այլեւ իշխանությունից ու ՀՀԿ-ից: Կրոնավորները մասնակցում են ՀՀԿ-ի քարոզարշավին եւ այնքան են օտարվել ժողովրդից, որ կորցրել են հեղինակությունը: Փոխանակ հույսի ու հավատի վերականգնման կամուրջ դառնա, օտարացել է»:
շարունակությունը՝ կայքում