Հայերեն

Խաբված նպաստառուներ, խորացող աղքատություն. Փաշինյանն ու թիմակիցները 2018-ին ստել են

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողքին կանգնեցին հատկապես սոցիալապես անապահով խավերը` հույս ունենալով, որ հեղափոխության հաղթանակի դեպքում նրանց սոցիալական բեռը կնվազի, կյանքի որակն էլ կբարձրանա: Վերջիններս նման հույսեր փայփայելու բոլոր իրավունքներն ունեին, քանի որ հեղափոխականները հենց նման խոստումներ էին շռայլում նրանց: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները եկան իշխանության:

Կառավարության 2022 թվականի հունիսի 22-ի նիստում նիկոլ Փաշինյանը նպաստ ստացողների մասին ասում էր․ «Եթե մարդը գործունակ է, այսինքն՝ կարող է աշխատել, թող աշխատի․ ինչո՞ւ պետք է մյուսներն աշխատեն, իսկ ինքը ստանա սոցիալական նպաստ, էլ չեմ ասում՝ մի հատ էլ տանի խաղադրույք անի»։ Ուշագրավ է, որ տարիներ առաջ, երբ դեռ մեկ տարի չկար, ինչ վարչապետ էր, 15․02․2019թ․ կառավարության նիստում ասում է․ «Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը պետք է չզրկվի աշխատելու պատճառով այդ համակարգից»։

2018 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։ Այդ ժամանակ Հայաստանում աղքատությունը, համաձայն վիճակագրական կոմիտեի, կազմում էր 23,5 տոկոս։ Այսինքն՝ 2023 թվական պետք է Հայաստանը մտներ 13,5 տոկոս աղքատության ցուցանիշով։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ պատկեր է ցույց տալիս։ Մասնավորապես, 2022 թվականին աղքատությունը կազմել է 24,8 տոկոս՝ 1,3 տոկոսով ավելի շատ՝ ի համեմատ 2018 թվականի։ Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։ 21․11․2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

Հայաստանում վերջին 5 տարիներին գրեթե չի նվազել աղքատների թիվը։ 2019-ին աղքատության ցուցանիշը 26.4 տոկոս էր, 3 տարի անց՝ 2022-ին՝ 24.8 տոկոս։

2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով ճգնում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։ Սակայն, չկա գեթ մեկ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատել է գերությունից: Այժմ Փաշինյանը հայտարարում է՝ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:

ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ գույքահարկը` դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն էին  (արդեն նախկին պատգամավոր)։

Վերջերս կառավարությունում, հասարակության աչքից ու ականջից հեռու, մի որոշում են ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան, կրճատել հարկային արտոնությունները, բարձացնել հարկային բեռը, վերանայել հարկերի ու պարտադիր վճարների քանակը։ Վերջինը, բնականաբար, վերաբերում է դրանց ավելացմանը։

Վերը թվարկածն ընդամենը մի քանի օրինակ են այն բանի, թե ինչպես են հեղափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները հարվածել՝ առանց այդ էլ ծանր սոցիալական դրության մեջ գտնվող քաղաքացիների գրպանին: Մի դեպքում, երբ 2018-ին նրանց փողոց էին հանում խոստանալով աղքատության հաղթահարում, արդարություն և բարեկեցիկ ապագա...


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա
Ամենադիտված