Լուկաշենկոն հայտնել է ներքին խռովություններ նախապատրաստող տասնյակ գրոհայինների ձերբակալման մասին
ԱշխարհԲելառուսում մի քանի տասնյակ գրոհային է ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին սադրանքի: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է РИА Новости-ն:
«Մենք արդեն մի քանի տասնյակ գրոհայինի ենք ձերբակալել, ովքեր մարզվել են ճամբարներում: Իմիջիայլոց, ճամբարներից մեկը եղել է Բոբրույսկ և Ասիպովիչի քաղաքների մոտակայքում: Մնացած ճամբարները՝ Ուկրաինայում: Իմ կարծիքով՝ Լիտվայում կամ Լեհաստանում (չեմ պնդի, բայց այդտեղ մի տեղ)»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահի խոսքով՝ այժմ հարկավոր է հանգամանորեն պարզել, թե որտեղից են ստացվել գումարները, ով է զբաղվել նրանց պատրաստմամբ, որ երկրներից են ժամանել ձերբակալվածները: