5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոկիոյի մոտակայքում՝ Իբարակի պրեֆեկտուրայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալությանը, ամենաուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Տոչիգի և Սայտամա պրեֆեկտուրաներում։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09։08-ին (Երևանի ժամանակով՝ 04։08)։ Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված ատոմակայանների աշխատանքում խափանումների մասին հաղորդագրություններ ևս չեն ստացվել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումներից առաջ Տոկիոյի բնակիչներին նախազգուշացվել է հնարավոր հզոր երկրաշարժի մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live