«Անուշ լինի» ընկերության «Mitsubishi»-ն կողաշրջվել է, վիրավորներ կան. նոր մանրամասներ խոշոր վթարից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի բեռնատարը Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներն և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին, որոնցից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Անուշ լինի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live