Հայերեն


Փաշինյանն էլ ո՞ր գյուղերն է հանձնելու Ադրբեջանին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այս օրերին մի շարք «հետաքրքիր» հայտարարություններ է արել։ Առաջինը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և արդյոք Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին՝ այս խոսքերի հեղինակը չի մանրամասնել:  

Բացի այս, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ ողջունում է ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ, և որ Պուտինը չպետք է հաղթի: Բնականաբար վայրը, որտեղ ընտրվել էր այս հայտարարությունը, միտում ունի, քանի որ ՀՀ-ն հանդիսանում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Ի՞նչ սպասել հետո. այս  և այլ հարցերի պատասխանը MediaHub-ի հետ զրույցում տվեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը։ 

«Փաշինյանն իր ելույթում չի ասում Ռուսաստանի մասին, բայց մի քանի անգամ ՔՊ-ական վերնախավից նշել են, թե Ռուսաստանը փորձել է ներքին բախումների ճանապարհով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Իսկ Ադրբեջանը հիբրիդային չի, քանզի նա ուղիղ ռազմական է գործում։ Եթե խոսքը հիբրիդայինի մասին է ու հաշվի առնելով այն բեքգրաունդը, որ ունենք ՔՊ-ականների կողմից, կարող ենք ենթադրել, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է»,- ասաց Իգիթյանը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, որտեղ նա նշում է, որ Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայում և վայրը, որտեղից դա հնչեցվում է, կովկասագետն ասաց, որ կարելի է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն արդեն ընկալում է այնպես, որ Հայաստանը կա՛մ խոստացել է, կա՛մ պարտավորություն է վերցրել, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա և ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ դառնա, այլ ՆԱՏՕ-ի հետ լինի։

«Խոսքը նրա մասին է, որ ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, և դա անում են նաև Հայաստանի միջոցով»,- ասաց Իգիթյանը։

Տավուշի գյուղերի հարցն այս օրերին բուռն քննարկումների և քննադության առարկա է դարձել, իշխանությունը Ադրբեջանին է պատրաստվում «վերադարձնել» չորս գյուղ, բայց դրա դիմաց ի՞նչ է ստանալու։ ՔՊ-ականները և Փաշինյանը խուսափում են այդ հարցին պատասխանել, բոլորը միաձայն նշում են, թե՝ «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի»։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարող ենք ակնկալել, որ ՀՀ-ն որևէ բան կստանա Ադրբեջանից, թե այս անգամ էլ ոչինչ չի պահանջի։ Կովկասագետը նշեց, որ չի կարծում, որ Ադրբեջանը որևէ բնակավայր կվերադարձնի, օրինակ՝ Արծվաշենը։ 

«Ի՞նչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը ոչինչ չի ստանում, այս ամենն արվում է ուժի սպառնալիքի տակ, Փաշինյանն էլ բնակչությանը ասում է՝ «եթե չհամաձայնվեք, պատերազմ կլինի»։ ՔՊ-ականների մոտ ու իրենց օրոք պատրազմ ու պարտությունը դարձել է նույն բառը։ Երբ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և 86 600 քառակուսի կիլոմետրը, այդտեղ մտնում էին ոչ միայն Արցախը, այլ նաև այդ գյուղերը։ Հիմա եկել ա պահը, երբ ֆիզիկապես պետք է հանձնել՝ հողի վրա»,- շեշտեց նա։

Իգիթյանի խոսքով՝ եթե իրական, նորմալ դեմարկացիայի պրոցես լիներ, ճիշտ կլիներ այն սկսվեր այն տարածքներից, որոնք նոր են դարձել սահմանային, օրինակ՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում։ «Ադրբեջանը ուրիշ տրամաբանությամբ է գործում՝ ոչ թե դեմարկացիայի և դելիմիտացիայի, այլ Հայաստանին զինաթափելու տրամաբանությամբ։ Այսինքն, իրենք շատ լավ գիտեն, որ չորս գյուղերը վերցնելով՝ լրիվ քայքայում են մեր առաջնագիծը»,- ասաց Իգիթյանը։

Եզրափակելով՝ կովկասագետը նշեց, որ կայուն առաջնագիծ Տավուշում չենք ունենալու։ Ադրբեջանի ընկալմամբ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական Ադրբեջանի տարածքն է։ Սակայն, առաջին հերթին Ադրբեջանը պահանջելու է Տավուշի անկլավները և Տիգրանաշենը։

Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար Մելոյան
Ամենադիտված