Հայերեն


Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Էնդրյու Թըրներ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։

Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ 

Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ Էնդրյու Թըրների նշանակումը եւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան կհանդիսանան արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերությունների համար:

Նա երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային հարթակներում կանադական կողմի հնչեցրած հայամետ հայտարարությունների համար:

Ներկայացնելով անվտանգային իրավիճակը Հայաստանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ: Նա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը հրատապ անհրաժեշտություն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն անում է առավելագույնը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու համար։

«Հենց այդ նպատակով մեր կառավարության կողմից մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Համոզված եմ, որ ծրագիրը կյանքի կոչելու հարցում Կանադայի ներդրումը մեծ է լինելու»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ Հայաստանում ունենք նաեւ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման անհրաժեշտություն: Նա ընդգծել է, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել միանալու այս առաքելությանը:

Պատգամավորը խոսել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված եւ բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերի բնակարանային, սոցիալական, կրթական եւ մյուս խնդիրները հոգալու նպատակով միջազգային աջակցության անհրաժեշտության մասին:

Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով հայ-կանադական խորհրդարանական համագործակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերին, որպես կարեւոր ազդակ նշել է նաեւ փոխադարձ այցերը:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: «Հայաստանը եւ Կանադան ունեն շատ ընդհանուր արժեքներ, որոնցից են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, չափազանց կարեւորել է վերջին՝ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունված հայանպաստ բանաձեւերը: Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, վերահաստատել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին անհրաժեշտ է խաղաղություն:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը, ԼՂ տարածքում մշակութային ժառանգության ոչնչացմանը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը, ինչպես նաեւ խոսել ժողովրդավարական խնդիրների մասին:

 

Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար Մելոյան
Ամենադիտված