Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել սադրիչ հայտարարությունները»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Հաջիզադեի խոսքով՝ րանսիայի վարչապետն իր հայտարարություններով «միակողմանիորեն պաշտպանում է Հայաստանին»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «Բաքուն կոչ է անում ֆրանսիական կողմին դասեր քաղել պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ տալ սադրիչ հայտարարություններին»։