Իրավապահ համակարգի ռեժիմը փոխվո՞ւմ է
Բաց մի թողեք1in.am / Կառավարելի՞ է Հայաստանում նախընտրական իրավիճակը իշխանության համար, թե՞ ոչ: Քարոզարշավի ընթացքում միմյանց հաջորդող իրադարձությունները այս հարցն առնվազն դարձնում են այժմեական:
Եթե իրավիճակը կառավարելի է, և իշխանությունը վերահսկում է այն, ապա ինչո՞ւ են տեղի ունենում միջադեպեր, որոնք հասնում են անգամ արյունալի զարգացումների: Դրանք պատահականություննե՞ր են, որոնցից, իհարկե, երբեք էլ հնարավոր չէ բացարձակապես զերծ մնալ, թե՞, այդուհանդերձ, իշխանությունը վերահսկում է վիճակը, սակայն չի փակում անցքերը ամբողջությամբ, որպեսզի նաև հնարավոր լինի դոզավորված բաց թղնել գոլորշին և թույլ չտալ, որ ի վերջո տեղի ունենա ավելի ուժգին պայթյուն և թռնի նախընտրական կաթսայի կափարիչը: Թե՞ իրավիճակը, այդուհանդերձ, վերահսկելի չէ, կամ գոնե այնքան, որ հնարավոր լինի բացառել ամեն ինչ, և իշխանության խնդիրն է ընդամենը եղած հնարավորություններն օգտագործել ավելի մեծ մասշտաբի բախումները կանխելու համար և ավելորդ ռեսուրս չծախսել փոքրերի համար:
շարուկությունը՝ կայքում