Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
ՀասարակությունՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ / Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեւական դադարից հետո շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:
Նախ, Լեւոն Ղազարյանի հայրը՝ Միհրան Ղազարյանն այսօր սպանության գործով ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ: Մինչ այդ տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Լեւոն Ղազարյանի կինը:
Սպասվում էր, որ այսօր տեղի կունենա արտագնա նիստ, որի ժամանակ պետք է զննվեն դեպքի օրը՝ 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում կրակոցների հետեւանքով վնասված եւ գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները՝ այդ թվում Երրորդմասցի Լյովիկի «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Սակայն նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաների տերերը հրաժարվում են դատարան գալ եւ մեքենաները ներկայացնել: Նրանք պատճառաբանել են, որ դեպքից հետո վնասված մեքենաները վերանորոգել են, որոշներն էլ՝ վաճառել:
շարունակությունը՝ կայքում