Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ շմոլ գազով թունավորում է եղել, հիվանդանոցներ է տեղափոխվել 5 քաղաքացի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 53 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Մարիամ Հ․-ն, 21-ամյա Անահիտ Ս․-ն և Երևանի բնակիչ 43-ամյա Ելենա Ղ․-ն։
Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմելուց հետո շտապօգնության 54 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Էլեն Ա․-ին և 41-ամյա Հովհաննես Ս․-ին։
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկից, որտեղ իրենց վատ են զգացել:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live