19 զոհ,118 վիրավոր․ ՆԳՆ ՓԾ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 39, փլուզման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դարափուլի՝ 1-ական, առատ ձյան, մերկասառույցի` 3-ական, քարաթափման՝ 17, կեղծ ահազանգի, թունավորման՝ 9-ական, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 151 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 116 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 744 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 292 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 118, զոհվել՝ 19 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live