Վիճաբանություն և դանակահարություն Նոր Հաճնում. կա ձերբակալված անձ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 24-ին, կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և պարանոցի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Նոր Հաճնի բնակիչ 47-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել էր Նոր Հաճնի Պարգևաշեն 4-րդ թաղամասում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզել են, որ տղամարդու հայտնածն իրականությանը չի համապատասխանում: Պարզվել է, որ ժամը 23.20-ի սահմաններում Նոր Հաճնի Տոռոզյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդուն դանակով հարվածներ էր հասցրել նույն փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: