ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 396.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.93 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-394 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-426 դրամով, վաճառվում է 431-437 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.98-4.22 դրամով, վաճառվում է 4.25-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:
Եվրոն գնվում է 425-426 դրամով, վաճառվում է 431-432 դրամով:
Ռուբլին գնվում է 4.17-4.18 դրամով, վաճառվում է 4.27 դրամով: