Սամվել Ալեքսանյանի՝ մարդ առևանգելու գործի հետ կապված նյութեր են նախապատրաստվում
ՔաղաքականությունՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առեւանգելու` «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությանը հաստատեցին ՀՔԾ լրատվականից: Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը պնդել է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։