Ապրիլի 2-ին չեն բացառվում ավտոմատի կրակահերթեր
Քաղաքականություն1in.am / Գրեթե ամեն օր նախընտրական քարոզարշավի շրջանակներում արձանագրվում է դանակահարության, ծեծի, հրազենի գործադրման հերթական միջադեպը։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դեպքերի գերակշիռ մեծամասնության հրահրողները կազմակերպիչներն ու իրականացնողները ՀՀԿ-ականներն են, ՀՀԿ շտաբի անդամներ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների «մարդիկ»։ Իսկ վերջին շրջանում ՀՀԿ-ականների հարձակումների հիմնական թիրախը ԲՀԿ-ն է ու ԲՀԿ-ական թեկնածուները։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ այս այրունահեղությունը, ծեծուջարդը Հանրապետական կուսակցության հիմնական ձեռագիրն է և ընտրություն անցկացնելու նրանց հիմնական ձևը։ «Այն միտումը, որով փորձ է արվում կոծկել և ցույց չտալ, որ այդ դեպքերի հիմնական մասը կապված է ընտրությունների հետ, խոսում է այն մասին, որ դրանով փորձ է արվում պահպանել անպատժելիության մթնոլորտը։ Հենց սա է պատճառը, որ մեկը մյուսին հաջորդող դեպքերը ավելի բարբարոսական են, ավելի բռնի են։ Օրինակ, Արագածոտնի մարզի թեկնածուն հիմա ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասաց իրավապաշտպանը։
շարունակությունը՝ կայքում