Հայերեն

Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ «Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ջրի երես են դուրս եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ուկրաինային զինելու փաստը: Այսպես, թուրքական «Canik» սպառազինության մասնավոր ընկերությունը Ուկրաինային մատակարարել է 600-ից ավելի ծանր գնդացիր, իսկ ապագայում էլ ավելին կմատակարարվի։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է բրիտանական Middle East Eye կայքը։  Աղբյուրներից մեկն ասել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել «Canik»-ի հետ։ Երկրորդ զրուցակցի համաձայն՝ արդեն ավելի քան 600 զինատեսակ է առաքվել Ուկրաինա մի շարք, այդ թվում՝ ռազմական ու հետախուզական ծառայությունների համար։ «Գործարքը նախատեսում է 600-ից ավելի սարքերի մատակարարում, իսկ առաջիկա ամիսներին ավելի շատ սարքեր կուղարկվեն»,- հավելել է նա։ Բացի այդ, մամուլը գրել էր, որ Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի: Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթարների» համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում ամերիկյան տեսակի կասետային զինամթերք, այս մասին հայտնել է «Foreign Policy»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչներին։

Բացի այդ,  մի շարք ռուսական Telegram–յան ալիքներ  հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանից Ուկրաինային QFAB-250 LG գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր մատակարերելու մասին: Խոսքը լազերային թիրախավորմամբ և 205 կգ կշռող բեկորա-ֆուգասային ռումբի մասին է, որը մշակել են համատեղ պաշտպանության արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտն ու թուրքական ASELSAN ընկերությունը և առաջին անգամ ցուցադրել են 2019 թ., այսինքն՝ ամենանորագույն դասի զենք է: Ադրբեջանցիների այդ ահեղ զենքը կիևյան վարչակարգին մատակարարելու մասին աղմկոտ  տեղեկության սկզբնաղբյուրը, որին հղում են անում ռուսական աղբյուրները, իրաքյան TG Sabereen News-ն է, որը համապատասխան փաստական ապացույցներ է բերում, ներառյալ ավիացիոն ներբեռնվող փաստաթղթերի «սկանները»: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ օդային մատակարարումներն արվել են Սուդանի «Հարթում» օդանավակայանից Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայան և իրականացվել են ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության միջոցով: Այնուհետև ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Ուկրաինա: Միայն ապրիլին կատարվել է նման 8 չվերթ: Չվերթների  և մատակարարված ռումբերի փաստացի քանակը դժվար է որոշել, բացառված չէ, որ առայժմ երևում է կիևյան վարչակարգին ավիազենքի մատակարարման այսբերգի միայն վերջրյա հատվածը:

Նախօրեին տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։

Օրեր առաջ էլ «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ  Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները ուկրաինական կողմից կռվում են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ վրացական լեգեոնի մաս կազմող Ադրբեջանի քաղաքացիներ։ «Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև «Բայրաքթարներ» և այլ զինատեսակներ։ Մինչ այժմ ուկրաինական կողմում մարտերում 150 ադրբեջանցի է զոհվել, եւս 70-ը անհայտ կորած են համարվում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, որը Բաքվին զենք է մատակարարել հայկական կողմի հետ պատերազմի ժամանակ։

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Avia.pro կայքի տեղեկություններով ադրբեջանական երեք ՄԻԳ-29 ինքնաթիռներ հայտնվել են ուկրաինական զինանոցում: Դրանք վերանորոգվել և ներկվել են ուկրաինական ռազմաօդային ուժերի գույներով, կից ներկայացնում ենք նաև ասվածը ապացուցող լուսանկարը։

6752537.jpg

339-original.jpg

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ցանկանում են խաղալ միանգամից երկու դաշտի վրա․ մի կողմից ի ցույց դնելով իրենց նեյտրալությունը՝ Անկարան ընդհանրապես միջնորդ դառնալու հայտ է ներկայացնում, մյուս կողմից՝ չխորշելով գումար աշխատել և հանդես գալ բացահայտ հակառուսական քայլերով՝ աջակցելով Կիևի ռեժիմին:

Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա Կոստանյան
Ամենադիտված