Հայերեն


Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակիչը նույն քաղաքի Ավագյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի հարակից տարածքում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հասցեին՝ միաժամանակ սպառնալով վնասել նրա ավտոմեքենան՝ Եղեգնաձոր քաղաքի Բաղրամյան փողոցով արագ երթևեկելու պատճառով։ Այնուհետև չընդունելով հայհոյանքներ հնչեցնելու համար ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից տեղին արված դիտողությունը՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան, Խանջյան, Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շարունակել է հայհոյանքներով խախտել մարդկանց անդորրը։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 23:55-ի սահմաններում, նշված հատվածով երթևեկելու ընթացքում նկատելով ավտոլվացման կետի լույսերը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել է մեքենան կայանել ավտոլվացման կետին հարակից ճանապարհահատվածում, ապա՝ նախքան մեքենայից իջնելը, վերցրել է ապօրինի ձեռք բերված և առանց հիշյալ ավտոմեքենայի վարորդին զգուշացնելու, նույն ավտոմեքենայի մեջ պահված «АКМ» տեսակի լիցքավորված մարտական հրազենը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ փողոցների խաչմերուկում բազմաթիվ կրակոցներ է արձակել ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Բացի այդ, պարզվել է, որ 32–ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր առանձնատան բակում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, «Կանեփ» տեսակի 26 ամբողջական բույս, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա բնակարանում և դրա օժանդակ մասերում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին
Ամենադիտված