ԱՄՆ-ն լուծեց հարցը
ԱշխարհԼՐԱԳԻՐ / ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի հանդեպ որոշակիացված չէ, ամերիկացիները փորձում են համատեղել ռազմավարությունները շրջանի երեք երկրների եւ երեք հիմնական հարեւանների հանդեպ: ԱՄՆ-ն չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի, Թուրքիայի ու մասնակի Իրանի դիրքորոշումները:
Շրջանում խիստ բարդ իրավիճակ է առաջացել: Արեւմուտքը լիովին աբսորբացրել է Վրաստանը: Ադրբեջանը վաղուց եւ ամուր ինտեգրվել է թուրքական քաղաքականությանը եւ շահերին, Հայաստանը կորցրել է իր ամուր հասարակական-քաղաքական կապերը Ռուսաստանի հետ եւ գտնվում է նույնպիսի անորոշության մեջ, ինչպես Ռուսաստանը:
ԱՄՆ-ում Թուրքիայի զինվորական կցորդը մշտապես պնդում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ եւ ռուսական քաղաքականության մի մասն է: Դա լավ է հասկանում նաեւ ԱՄՆ-ն, սպասելով արմատական փոփոխություններ Հայաստանի իրավիճակում: Ամերիկացիները գտնում են, որ Հայաստանը գտնվում է վասալային վիճակից ու Ռուսաստանի հետ կապերից հեռացման փուլում:
շարունակությունը՝ կայքում