Մանրամասներ Բաբայանի ձերբակալությունից
ԱմենաընթերցվածԱյսօր ժամը 13:20-ի սահմաններում 168.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչպես են Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից (Սամվել Բաբայանի տան մոտ) մի քանի անձինք, այդ թվում՝ համազգեստներով, քաղաքացուն նստեցրել մեքենան։ Տարածքում եղել է «Մերսեդես» մակնիշի սև մեքենա, որի համարանիշերն ավարտվել են 444 համարներով, որոնք համարվում են Սամվել Բաբայանինը։ Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը մի քանի մեքենաներ ունի, որոնցից մեկը 44UU444 համարանիշով է։
«Համախմբում» կուսակցության քաղաքական խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ մեզ թեև հաջողվեց կապ հաստատել, սակայն նա նշեց, որ հարմար չէ խոսելը, և անջատեց հեռախոսը։