Հայերեն


Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ. Հովասափյան

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականությունում մղձավանջ անվանելը բավական մեղմ ու պրիմիտիվ է, քանի որ այս վակխանալիան ամբողջովին հանգեցնելու է պետության մայրամուտին։ Սա ասում եմ բնավ պեսիմիստ չլինելով, առավել ևս ընդհանրապես խուճապ տարածելու մտայնություն չունեմ․ ուղղակի տեսնելով աշխարհաքաղաքական քաոսը ու հանրային լատենտ անտարբերությունը, ինչպես նաև օրվա իշխանության անգրագետ գործողությունները, այլ տրամաբանական եզրահանգման գալ ուղղակի չեմ կարող։
Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ, որի դեմ փաստական ոչինչ չի կիրառվում՝ չկան զսպող մեխանիզմներ, իսկ ընդդիմադիր շրջանակներից հնչած ցանկացած պնդում և մեղադրանք արժանանում են իշխանության ֆեյքային գրոհներին, ինչպես նաև իշխող խմբակի տարբեր ներկայացուցիչների կողմից բացահայտ թիրախավորվում՝ ընդհուպ մինչև անձնական տիրույթ։
Փաշինյանը, ով ի պաշտոնե պետք է հանդիսանա ՀՀ պետականության, անվտանգության և երկրի տարածքային ամբողջականություն ապահովող անհատը, փաստացի չի իրականցնում ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահվող պարտականությունները, ավելին, նա այսօր ի վիճակի չէ դա իրականցնել։
Վերջին օրերին հանրային դիսկուրսի հիմնական քննարկման առանցքը Տավուշում տիրող խայտառակ իրավիճակն է, որտեղ Նիկոլը պատրաստվում է հերթական անգամ գնալ միակողմանի զիջումների և Ադրբեջանին հանձնել հայկական 4 գյուղեր․ չնայած այն պնդումներին, թե դրանք գյուղեր չեն, այլ գյուղի հատվածում գտնվող «տարածքներ», սակայն նման զիջումներից հետո այդ հատվածում անվտանգությունը դառնալու է զրոյական և մարդիկ ավտոմատ լքելու են իրենց պատմական հողը։ Փաշինյանական տրամաբանւթյան մեջ հող, հայրենիք հասկացությունները լրիվ այլ ընկալումներ ունեն, քանի որ նրա համար տունը դա չորս պատեր են, որտեղ մարդը ապրում է, և բնավ էական չէ, թե ինչ գեոլոկացիա ունեն դրանք, սրանում համոզվել ենք քանիցս։
Նշենք, որ տավուշցիների կողմից այս գործողությունները ընդունվում են բավական ագրեսիվ, և մարդիկ պատրաստվում են պայքարել։ Այս թեման, Փաշինյանի համար ցավոտ է, քանի որ նա լրիվ այլ ընկալումներ ու պլաններ ուներ և մտածում էր հերթական անգամ մարդկանց ուղեղը բթացնելով հասնել իր ցանկացածին։ Հենց այս տիրույթում է, որ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ ինքնամոռաց խոսում են «դրանք ադրբեջանական հողեր են» թեզի տիրույթում, անգամ հանրայիններով տարբեր քարտեզներ են տիրաժավորում՝ վախենալով գնալ Տավուշ և տեղում մարդկանց աչքերին նայելով, խոսել դրա մասին (Երևանից մեծ-մեծ խոսելը հեշտ է՝ տեղում լրիվ այլ իրականություն է, գազազած մարդիկ)։
Այս օրերին էլ, ինչպես հաճախ հանդիպում ենք, նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները՝ հայտարարելով, թե «ընդդիմադիրներն այցլում են Տավուշ և մարդկանց տրամադրում իշխանությունների դեմ»։ Փաշինյանական ժանգլյորության դասական կիրառում՝ «ես անմեղ եմ, ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։
Հիմա եկեք փորձենք մի պահ հասկանաք, թե ինչ կլիներ, եթե նմանօրինակ մի իրավիճակ լիներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ընդդիմադիր Նիկոլը դեպքի վայրից ոչ միայն տուն չէր գա, այլ լայվերով, տարբեր ցինիկ ուղերձներով կփորձեր պախարակել ու ծաղրել իշխանություններին, նրանց կմեղադրեր մարդկության բոլոր մեղքերի մեջ և կգամեր անարգանքի սյունին, տարբեր նամակներ կհղեր միջազգային հարթակներին՝ իշխանության «հակապետական քայլերի» հետ կապված․ միչդեռ հիմա ընդդիադիր տարբեր գործիչներ, այցելելով Ոսկեպար, Բաղանիս կամ Կիրանց, մարդկանց ցավերն ու մտահոգություններն են լսում և տեղում փորձում բացատրել ստեղծված իրավիճակի բարդությունը։
Հա, վերևում մոռացա նշել մի շատ կարևոր հանգամանք․ նշեցի, թե ինչ կաներ Նիկոլը, եթե նման պատկեր լիներ Սարգսյանի իշխանության ժամանակ, այ ստեղ կոպիտ բացթողում եմ արել, քանի որ նրա իշխանության ժամանակ, ուղղակի նման պատկեր չէր կարող լիներ, բանն այն է, որ իրադրությունն ուղղակի չէր հասնի նման օրհասական փուլի, որտեղ տարածք պահպանելը դառնար օրվա հրամայական։ Ու ամենակարևորը՝ ամենահասարակ շարքային քաղաքացին իր ամենամղձավանջային երազում, անգամ, նման սցենար չէր կարող պատկերացնել։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունը
Ամենադիտված