Կապան-Գորիս ճանապարհին բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի հատվածից, հայտնվել առվի մեջ և կողաշրջվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 30-ին, ժամը 13։59-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարոդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ջրահեռացման առվի մեջ և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը: