Նարեկ Նալբանդյանին պատկանող Շիրակ թռչնաֆաբրիկան Զատիկի օրերին աշխատում է ամենօրյա գներով
ՔաղաքականությունPast.am-ը գրում է․
Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորյա և Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, յուրաքանչյուր տարի նշված ժամանակահատվածներում շուկայում որոշակի խնդիրներ են առաջանում։ Անցյալում, օրինակ, ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին ուղղակի քաոս էր առաջանում։
Նախատոնական այս օրերին քաղաքացիները մի քանի հատիկ ձու գնելու համար ստիպված էին հրմշտոցների մեջ երկար հերթ կանգնել։ Այս տարի, սակայն, իրավիճակը բացարձակապես այլ է։
Դեֆիցիտ և գնաճ այս շուկայում չի արձանագրվել։ Օրինակ` Նարեկ Նալբանդյանին պատկանող Շիրակ թռչնաֆաբրիկայի ձվերը սուպերմարկետներից կարելի է ձեռք բերել այն նույն գներով, ինչպես սովորական օրերին։