Նոր զարգացումներ` Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում, Էրդողանի կուսակցությունը պարտվում է
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների 28 տոկոս ձայների հաշվարկի արդյունքում, Էրդողանի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առայժմ ձայների մեկ տոկոսի տարբերությամբ հետ է մնում երկրի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»:
Վերջինս առաջատար է երկրի արևմտյան հարվային բոլոր նահանգներում: Ընդդիմադիր կուսակցության թեկնածուն անվերապահ հաղթանակ ուներ նաև մայրաքաղաք Անկարայում:
Երկրի հարավ արևելյան քրդաբնակ շրջաններում, ինչպես և սպասվում էր հաղթանակ են տոնում քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության թեկնածուները: Արդյունքում` երկրի խոշորագույն քաղաքներում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում առայժմ առջեւում են ընդդիմադիր թեկնածուները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live