Հայերեն

ՌԴ-ն գնում է խստացումների. ի՞նչ է սպասում հայ միգրանտներին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնությունը որոշել է խստացնել վերահսկողությունը միգրացիայի ոլորտում։

Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը կկրճատվի մինչև 90 օր, հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը՝ մեկնաբանելով միգրացիայի նկատմամբ վերահսկողության խստացման մասին նոր օրինագիծը։ 

Ըստ երեևույթին, խստացումը պայմանավորված է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության հետևանքներով։ Մասնավորապես, այն հանգամանքով, որ ահաբեկչության բոլոր մեղադրյալները Տաջիկստանից են։ Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում բուռն քննարկումների առարկա էր դարձել այն հանգամանքը, թե ինչպե՞ս են Տաջիկստանի քաղաքացիները վարձել բնակարան, ընդունվել աշխատանքի, քանզի շատերը անգամ ռուսերեն չգիտեին և խնդիրներ ունեին իրենց փաստաթղթերի հետ։ Մինչդեռ այլ երկրների քաղաքացիներին Ռուսաստանում շատ դժվար է անգամ բնակարան վարձել, մասնավորապես նրանց, ովքեր չունեն ժամանակավոր կացություն։

Մինչ այս օտարերկրացիները, այդ թվում և ՀՀ քաղաքացիները, կարող էին ՌԴ-ում կես տարվա ընթացքում ազատ մնալ մինչև 90 օր, իսկ տարվա կտրվածքով՝ 180 օր։ Սակայն նոր խստացումների արդյունքում ՌԴ-ում ՀՀ քաղաքացիները կարող են մնալ տարվա կտրվածքով ընդամենը 90 օր։

Բացի այդ, օրենքի նախագծով նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելիս պարտադիր լուսանկարահանում և մատնահետքի հանձնում, օտարերկրյա քաղաքացու «թվային պրոֆիլի» ստեղծում, պետական մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական համակարգերում պարունակվող միգրանտի մասին տեղեկատվության ամբողջությունը:

Նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրացուն նույնականացնող փաստաթղթի ներդրում, որը փոխարինում է այսօր գործող բոլոր միգրացիոն փաստաթղթերը, որոնք հաստատում են երկրում ապրելու և աշխատելու իրավունքը:

Երկրից արտաքսումը կկիրառվի իրավախախտների կամ երկրի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց նկատմամբ: Ե՛վ դատարանը, և՛ գործադիր իշխանություններն իրավունք կունենան արտաքսման հրաման տալ։ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գտնվելու նկատմամբ վարչական վերահսկողությունը կդառնա ոստիկանության գործը։

Այսպիսով, ՀՀ քաղաքացիները կկարողանան գտնվել ՌԴ-ի տարածքում տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օրից ոչ ավելի ժամկետով։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանում նոր միգրացիոն վարչություն ստեղծելու վերաբերյալ որոշումներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, ահաբեկչությունը փոխեց իրավիճակը:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա
Ամենադիտված