«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ թիվ 14 բրիգադի բժիշկ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Արամ Խաչատրյան 8-րդ շենքի բակ, որտեղ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 67-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։