Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից․ Պետդեպ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Այդ մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունից։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։ Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները կհարգվեն»,- հայտարարել են Պետդեպից։