Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակմամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,– նշել են ՀՀ ԱԳՆ–ից։