Բաքուն հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ–ն հերթական կեղծ հայտարարությունն է տարածել՝ պնդելով, թե իբր այսօր Թարթառում և Ակնայում ականների վրա պայթել են չորս ադրբեջանցիներ։ Դրանում պաշտոնական Բաքուն մեղադրել է հայկական կողմին։
Ըստ հաղորդագրության՝ իբր 44–օրյա պատերազմից հետո «ականների պայթյունի զոհ է դարձել 350 մարդ»։
Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև պնդել է, թե «Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները», ինչպես նաև «խաթարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը»: