Զելենսկին զորակոչային տարիքը իջեցրել է 25
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 27-ից կիջեցվի 25-ի: Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին ասված է Ուկրինայի Գերագույն ռադայի հայտարարությունում։
Գերագույն Ռադան 2023 թվականի մայիսի 30-ին կողմ է քվեարկել թիվ 9281 օրենքին, իսկ նույն թվականի հունիսի 5-ին փաստաթուղթը հանձնվել է Ուկրաինայի նախագահին՝ ստորագրման։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր փաստաթուղթը չէր ստորագրվել։
2024 թվականի ապրիլի 2-ին Գերագույն Ռադայի կայքում նշվել է, որ օրենքը վերադարձվել է նախագահի ստորագրությամբ։ Այն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրը։