Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. ՌԴ ԱԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում»,-այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պատրաստ ենք մեր կողմից այդ գործընթացին ամեն կերպ աջակցել: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է վերականգնելու ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը: Գործընկներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել, վերականգնել եռակողմ ձևաչափով շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը», - ասել է Զախարովան։