Մեղրիում գինու արտադրություն է կասեցվել․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- սանհանգույցը, լվացարանները ապահոված չեն եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
- պատերի մակերևույթները, առաստաղները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- չի եղել անձնակազմի համար հանդերձարան, ինչպես նաև խմելու ջրի անխափան ջրամատակարարում,
- ճզմիչ սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։