Ֆրանսիայի պաշտպանության նախարարը hեռախոսազրույց է ունեցել Շոյգուի հետ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն hեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, չորեքշաբթի հաղորդում է Reuters-ը։
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն չորեքշաբթի օրը hեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Լըկորնյուն հայտարարել է, որ Փարիզը տեղեկություն չունի «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետ Ուկրաինայի կապի մասին։
«Նա (Լըկորնյուն – խմբ.) հաստատել է, որ Ֆրանսիան չունի որևէ տեղեկություն, որը թույլ կտա կապ հաստատել այս ահաբեկչության և Ուկրաինայի միջև», - ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։