Արտակարգ դրություն․ Ուկրաինայում պայթում են զինապահեստները / Տեսանյութ
ԱշխարհՈւկրաինայի Խարկովի մարզում մարտի 22-ի լույս 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել Է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել Է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:
Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին, պայթյունները տեղի են ունեցել դիվերսիայի հետևանքով: