Խոշոր վթար Գյումրի-Աշոցք ճանապարհին․ «Reno» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում «Reno» մակնիշի բեռնատարը Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վաորրդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ազգությամբ վրացի է: