Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է, թե ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «կխոչընդոտի խաղաղության պատմական հնարավորությանը»
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան խստորեն դատապարտում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։ Ըստ Report-ի՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, թե «տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»։
«Տարածաշրջանը շատ մոտ է այս պատմական հնարավորության իրագործմանը: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ` զգուշորեն խուսափելով առաջընթացին խոչընդոտող գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն պնդել է, թե ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանային վեճերի լուծման համար»։
«Այդ նախաձեռնությունը, որն անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը, միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար: Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»,- հավելել են երկրի ԱԳՆ–ում։