«ԵՄ–ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Ալիևին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես, նշվել են էներգիայի վերականգնվող աղբյուրները, տրանսպորտային կապերը, էներգետիկ անվտանգությունը և համագործակցության այլ ոլորտներ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է 2022 թվականին Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Նշվել է, որ COP29 համաժողովը, որը կանցկացվի Բաքվում՝ Ադրբեջանի նախագահությամբ, բարենպաստ հնարավորություններ կստեղծի կլիմայական գործունեության ոլորտում համագործակցության համար։
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ «Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հումանիտար ականազերծման գործում»։
Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է եռակողմ հանդիպման հարցը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին Բրյուսելում։ Իլհամ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։