Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պատխանկոտ քաղաքից 147 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։