Իջևանում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեցին Իջևանի ԲԿ-ից։
Հարցին, թե ինչ վնասվածքներ է ունեցել, արդյոք ականի պայթյունի հետեւանքն է` մեզ պատասխանեցին. «Այո, ամենայն հավանականությամբ հենց այսպես է»։
Հիշեցնենք, որ զինծառայողի բեկորային վնասվածքի մասին հայտնել էր տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը` նշելով, որ Իջևանի ԲԿ է տեղափոխվել 1996թ ծնված զինծառայող, որի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։
Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ դեռ չի արձագանքել։
Առավել մանրամասն` այստեղ.