Ի՞նչ աջակցություն են տրամադրելու Հայաստանին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով։ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մանրամասներ հայտնեց՝ կոնկրետ ինչ աջակցությունների մասին է խոսքը:
«Կաջակցենք ձեր բիզնեսին, տաղանդներին, որպեսզի նրանք զարգանան և նոր շուկաներ գրավեն։
Ներդրումներ կունենանք կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես օրինակ՝ Սևծովյան մալուխում, որը կարող է մաքուր վերականգնող էներգիա բերել Եվրոպային։ Ներդրում կանենք Հայաստանի վերականգնող էներգիայի ոլորտում, որպեսզի ավելի լավ կապակցվածություն լինի Վրաստանի հետ: «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրենք, կլինի նաև աջակցություն ավիահողարդակցության և միջուկային էներգիայի ոլորտներում։ Աջակցության այս փաթեթը հիմնված է ԵՄ փաթեթի հիման վրա, որի շրջանակներում հավաքվել է կես միլիոն եվրո։ Սա շատ լավ նորություն է, բայց մենք նաև նոր փաթեթ կունենանք։ Այդ պատճառով ստեղծել ենք կոորդինացիայի նոր հարթակ, որտեղ կարող ենք արագացնել այդ ծրագրերի իրականացումը և առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը»,- ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live