Թեհրանում հայտնել են՝ ինչ է ԱՄՆ–ն խնդրել Իրանից
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է, որ Միացյալ Նահանգները կոչ է արել Թեհրանին չհարձակվել ամերիկյան օբյեկտների վրա՝ Իսրայելի կողմից Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի հրթիռակոծումից հետո լարվածության սրման ֆոնին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ իրանական կողմը գրավոր ուղերձով զգուշացրել է Վաշինգտոնին, որ «չընկնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծուղակը», ինչպես նաև զգուշացրել է ԱՄՆ-ին «հեռու մնալ՝ չվնասվելու համար»։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանն Իսրայելի կողմից ենթարկվել է հարձակման, որի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։