Հերթական միջադե՞պ․ ի՞նչ է տեղի ունեցել ՀՀԿ և ՀՅԴ աջակիցների միջև
ՀասարակությունAravot.am-ի փոխանցմամբ, երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Կայքի տեղեկություններով, մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ, արդեն մի քանի օր է «զավթել» է գյուղամեջը: …Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է. «Գյուղը նվիրում եմ Նաիրոյին»: Նույն օրը, երեկոյան, նույն երիտասարդների խումբը տապալել է նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում և սպառնացել են, որ այդպես կլինի ցանկացածի դեպքում: ArmLur.am-ի հետ զրույցում Աշնակի համայնքապետ Խաչիկ Տոնոյանը հայտարարեց, որ ինքը քարոզարշավի ողջ ընթացքում տեղում է եղել, որևէ միջադեպ չի արձանագրվել. «Ամեն ինչ շատ խաղաղ է անցել, լավ է անցել: Նաիրի Սահակյանը եկավ քարոզարշավ արեց, գնաց»,- վստահեցրեց համայնքապետը: