Սպանվել է Պետդումայի նախկին պատգամավորը / լուսանկար
ԱշխարհՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում հրաձգության հետևանքով սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «Պրեմիեր պալաս» հյուրանոցի մոտ հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը` վիրավոր են: Նշվել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվիրված սպանության վարկածը` հաշվի առնելով սպանվածի գործունեությունը: