Հայերեն


«Սովետական Հայաստանի փլուզումից հետո 85% կազմող միջին խավը վերացավ»․ բացատրում է տնտեսագիտության դոկտորը

Հասարակություն

Խորհրդային Միությունում դասական միջին խավը բնակչության շուրջ 80-85%–ն էր կազմում, ՀՀ–ում այդ խավի պայմանական քանակը վեց անգամ քիչ է, իսկ բնակչության մեծ մասն էլ արդեն հատել է աղքատության շեմը։ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցել է Խորհրդային Միության ժամանակաշրջանի կյանքի, ԽՍՀՄ-ում և այսօրվա Հայաստանում միջին խավի չափանիշների, անցումային շրջանի և դրա հետ կապված դժվարությունների մասին։ 

– Պարոն Բոստանջյան, խորհրդային ժամանակահատվածում ու՞մ կարելի էր միջին խավ կոչել։

– Խորհրդային Միությունը, որպես կառավարման համակարգ, հիմնվում էր կոլեգիալ մակարդակով որոշումների ընդունման վրա։ Դա թույլ էր տալիս մի շարք կարևորագույն, հիմնական սկզբունքներ ապահովել։ Այս սկզբունքները մասնավորապես սոցիալական առումով իմպերատիվ բնույթ էին կրում, ինչի արդյունքում բնակչության մեծ մասը պետության աջակցությամբ իր դիրքի, ծախսերի, սպառման առումով ինքնաբավ էր։ Այս պայմաններում բնակչության մեծ մասին կարելի էր միջին խավ համարել, որն իր առօրյա կարիքների բավարարման և հասարակության մեջ իր դերի առումով գտնվում էր գրեթե անխոցելի վիճակում։

– Այդ դեպքում բնակչության քանի տոկոսի մասին կարելի է խոսել։


– Ընդհանուր առմամբ, նրանց թիվը կազմում էր շուրջ 80% և ավելի։ Կցանկանայի ավելացնել, որ նույնիսկ երկարատև ազատազրկումից հետո բանտից դուրս գալուց հետո պետությունը մարդկանց աշխատանքի էր տեղավորում։ Մի մոդել էր ստեղծվել, որի համաձայն` հասարակության անդամներն, ըստ էության, գրեթե հնարավորություն չունեին շեղվելու ընդհանուր ճանապարհից։
Սա կարող էր տոտալիտարիզմ ենթադրել, հրապարակայնության սահմանափակում և այլն, մի շարք խոցելի տեղեր կային։ Սակայն դրա հետ մեկտեղ մենք պետք է հաշվի առնենք նաև դրական կողմերը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խնդիր չուներ նույնիսկ առօրյա խնդիրները լուծելու հետ։

– Ի՞նչ տվեց մեզ խորհրդային համակարգի փլուզումն ու շուկայական հարաբերություններ տանող ճանապարհը։

– Շուկայական հարաբերությունների այսօրվա իրավիճակում մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին։ Օրենքը պետք է գործի բոլորի համար։ ԽՍՀՄ-ի կենտրոնացված կառավարման ժամանակ այս պահանջը, կարելի է ասել, գործում էր։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այն չի աշխատում։ Նորմալ է, մենք քանդեցինք մի համակարգ և կարծես գնում ենք դեպի մեկ ուրիշը` ժողովրդավարություն, ազատություն և անկախություն։ Սրանք լավ երևույթներ են, սակայն յուրաքանչյուր անցում ինկուբացիոն շրջան ունի։ Հուսով եմ, որ այս 25 տարին անցումային գործընթաց էր, և պետք չէր սպասել, որ հաջողությունը շուտ կգա։

– Որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր համակարգին անցում կատարելու համար։

– Ընդհանուր առմամբ, կառավարման մի մոդելից մյուսին անցնելը, գիտական աշխարհում ընդունված գնահատականների համաձայն, լավագույն դեպքում երկու սերունդ է ներառում։ Յուրաքանչյուր սերունդը` 25 տարի։ Այսինքն 50 տարի է պետք, որ այս փոթորիկից, երկրաշարժից, փոշուց հետո անցում կատարենք դեպի հանգիստ վիճակ։ Բոլոր այն երկրները, որտեղ այս կատեգորիաները (ազատություն, ժողովրդավարություն և այլն) քիչ թե շատ պահպանվում են, միանգամից չեն հասել դրան։ Հարյուրավոր տարիներ են անցել, մինչև այդ հասարակությունները կարգավորվել են։

– Կարծիք կա, որ ԽՍՀՄ-ի ոչ բոլոր հանրապետություններն են միանման ապրել։ Կխոսե՞ք ապրանքների դեֆիցիտի մասին։

– ԽՍՀՄ-ի տարածքը զբաղեցնում էր ցամաքի 1/6-ը, ըստ էության, տարբերություն չլինել չէր կարող։ Բացի այդ, տոտալիտար ռեժիմում բնակչությանը պահելը թույլ ու խոցելի կողմեր ուներ։ Մենք «դեֆիցիտային երկիր էինք»։ Ընդհուպ մինչև պարենային ապրանքներ, սակայն դա մահացու չէր։ Համենայն դեպս, այս համակարգի ամենավատ կողմն այն էր, որ մենք բոլոր ապրանքներին, իրերին, շրջակա միջավայրին արհամարհանքով էինք վերաբերվում` այն մեր սեփականությունը չհամարելով (թեև թղթի վրա դա հասարակությանն էր պատկանում)։

– Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին, չէ՞ որ մեզ համար այս կատեգորիան բավական հարաբերական է։

– Կարող եմ ասել, որ միջին խավ, որպես այդպիսին, Հայաստանում չկա։ Հայաստանում մեծ դիսպերսիա գոյություն ունի, և ոչ միայն մեզ մոտ, այլ ողջ հետխորհրդային տարածքում, ընդհուպ մինչև Մերձբալթյան երկրներ։

Այս բոլոր երկրներում հաղթեց «թագավորական մտածելակերպը» և իշխանության հոգեբանությունը։ Այդ պայմաններում ձգտումները կարող էին ինչպես լավը, այնպես էլ վատը լինել։ Այս պարագայում գերիշխում է երկրորդը` մրցակցությանը խոչընդոտելը, կոռուպցիոն ռիսկերի ավելացումը, աղքատության մեծացումը, ցածր դասի ստորացումը, լայն զանգվածների ամենահասարակ պահանջների չբավարարումը և այլն։

Այս պայմաններում միջին խավը կորցնում է իր էությունն ու բնութագիրը։ Այսօր պայմաններն այնպիսին են դարձել, որ հասարակության լայն շերտերը չեն կարողանում գումար աշխատել ամենահասարակ կարիքները բավարարելու համար։

– Կարելի՞ է համեմատել միջին աշխատավարձը ԽՍՀՄ-ի և այսօրվա Հայաստանի օրոք։ Ո՞ր ցուցանիշն է առավել ակնհայտ։

– Դրանք հարաբերական ցուցանիշներ են։ Կարևորն այն է, թե արդյո՞ք դու կարող ես բավարարել քո պահանջները` անկախ աշխատավարձի մակարդակից։ Լավագույն ցուցանիշն այդ պարագայում աղքատության մակարդակն է։ ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում աղքատ մարդ չկար, իսկ այսօր կա աղքատության մակարդակ, որը պաշտոնապես ընդունված է համարել ամսական 40 հազար դրամից ցածր ամսական եկամուտը (հասկանալի է, որ սա բավական ցածր շեմ է)։ Եվ նույնիսկ այս դեպքում պաշտոնական տվյալներով մենք 34% աղքատության մակարդակ ունենք։ Բնականաբար, այս ցուցանիշը չարդարացված ցածր է, եթե մենք այն բարձրացնենք, անաշխատունակության իրական մակարդակն ավելի բարձր կլինի։ Ընդ որում` մենք պետք է հաշվի առնենք, որ մարդիկ, որոնք բավարարում են իրենց պահանջները, հիմնականում դա անում են ոչ թե Հայաստանում իրենց գործունեության հաշվին, այլ արտասահմանից ստացված միջոցների։ Այդ պատճառով պետք է մոռանալ 180 հազար դրամ միջին աշխատավարձի և խորհրդային ժամանակների 150 ռուբլու մասին։ Խոսենք այն մասին, որ այն ժամանակ աղքատ մարդ գրեթե չի եղել, իսկ այսօր բնակչության 80%-ը կա՛մ արդեն հատել է աղքատության եզրը, կա՛մ մեկնել է երկրից։

– Եթե փորձենք հաշվել միջին խավի տոկոսային հարաբերակցությունը, մոտավորապես որքա՞ն կլինի։

– Կրկնեմ` դասական առումով միջին խավ չկա, սակայն ամբողջովին բացառել այս հասկացության տակ մտնող կատեգորիայի գոյությունը նույնպես չի կարելի։ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում, որտեղ շատ ունևոր մարդիկ կան, երկրի ՀՆԱ-ի 65-75%-ը միջին խավն է կազմում։ Նրանք ստեղծում են ինչ-որ մի բան և դրա համար գումար ստանում` բավարարելով իրենց պահանջները։

Իսկ Հայաստանում շուկայական մրցակցության բացակայության պայմաններում դժվար է նույնիսկ փոքր խանութ պահել։ Եթե չկա միջին ու փոքր բիզնես, չկա միջին խավ։ Մենք կարող ենք ասել, որ մեզ մոտ միջին խավի շուրջ 10-15%-ը պայմանական է։ Ես ինքս դոկտոր, պրոֆեսոր եմ, շատ երկրների ակադեմիաների անդամ` ինձ միջին խավ եմ համարում, իսկ երբեմն էլ մտածում եմ, որ նույնիսկ այդ կատեգորիայում չեմ տեղավորվում (ժպտում է)։

– Դուք խոսեցիք ժողովրդավարության, ազատության, այլ արժեքների մասին, գնու՞մ ենք մենք այդ ուղղությամբ, թե՞ ոչ։

– Փաստացի այդ ուղղությամբ մենք կանոնավոր շարժ չունենք։ Դա իմիտացիա է։ Մյուս կողմից, այդ ուղղությունը կա` անկախ ցանկությունից։ Սակայն այն ուղիղ չի շարժվում և լավագույն ուղին չի բռնել։ Եթե այդ ամենն ավելի մտածված լիներ, զգույշ և կշռադատված, ապա դրան ավելի արագ կհասնեինք։ Դա նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն։

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված