Սրճարանը մեծ համբավ է ձեռք բերել՝ շնորհիվ կիսամերկ աշխատակցուհիների / լուսանկարներ
LifeԱՄՆ-ի Արիզոնա նահանգում Bikini Beans Espresso սրճարանի աշխատակցուհիները սուրճ են պատրաստում ներքնազգեստով կամ լողազգեստով, հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ աղջիկները կուրծքը փակում են հատուկ պիտակներով: Նշվում է, որ սուրճի խանութը մեծ հայտնիություն է վայելում և բարձր վարկանիշ ունի համացանցում հաստատությունների գնահատման տարբեր կայքերում:
Սրճարանը Instagram-ում ունի ավելի քան 70 հազար հետևորդ: Ընկերության սեփականատեր Կառլի Ջոն կարծում է, որ նման համազգեստը չի խոցում աշխտակիցների արժանապատվությունը, ընդհակառակն օգնում է նրանց ավելի ինքնավստահ դառնալ: