«Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները խստորեն կճնշվեն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տարածաշրջանում Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները խստորեն կճնշվեն»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե «Ադրբեջանը կճնշի իր դեմ ուղղված սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի ջանքերը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Նա նշել է, թե, իբր, Հայաստանի կողմից պաշտպանական գործողությունների ինքնիշխան իրավունքը «լեգիտիմ չէ և սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար»: Հաջիզադեի համոզմամբ՝ Բաքվի գործողությունները «համապատասխանում են միջազգային իրավունքին և սպառնալիք չեն ստեղծում հարևան երկրի համար»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live